24.12.2024
Ալեքսանդրով. Ռուս-թուրքական մերձեցումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի վրա
30.06.2016
Ալեքսանդրով. Ռուս-թուրքական մերձեցումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի վրա

Երկու կաւևոր իրադարձություն ստիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փոխել իր դիրքորոշումը ՌԴ-ի հարցով՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից և Շահնայի կազմակերպության գագաթաժողովը, որտեղ անդամակցելու են Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է պատրաստվում է անդակացկել այդ կազմակերպությանը: Բացի այդ, ոչ պակաս դեր է խաղացել նաև Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Այդ մասին EADaily-ի հետ զրույցում հայտարարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսնադրովը: Ըստ նրա, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունները մտան փակուղի և Էրդողանին պարզ դարձավ, որ հակառուսական գործողություններն որևէ ճեղքում չեն առաջացրել, իսկ նրանք բոնուսների հույս ունեին՝ առանց վիզաների ռեժիմ, անդամակցություն ԵՄ-ին և այլն: Մերկելը փորձել էր սիրաշահել Էրդողանին, սակայն դա միայն հանգեցրեց Բունդեթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Էրդողանը, ըստ փորձագետի, հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ, բացի այդ, ակտիվացան քրդերը, Մեծ Բրիտանիային դուրս եկավ ԵՄ-ից, իսկ Շանհայի կազմակերպությունն ուժեղանում է Հնդկաստանի ու Պակիստանի անդամակցությամբ: Ալեքսանդրովը նշել է, որ Էրդողանը հասկացավ, որ Արևմուտքն արդեն նախկինը չէ, իսկ Արևելք շրջվելու, Շանհայի կազմակերպություն անդամակցելն առանց ՌԴ-ի աջակցության անհնար է: Քաղաքագետի խոսքով, Էրդողանն ու թուրքական էլիտան հասկացան, որ անհրաժեշտ է դուրս գալ մեկուսացումից, իսկ ինչ վերաբերվում է ՌԴ-ն, ապա Մոսկվային այժմ ձեռնտու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Ըստ նրա, Սիրիայում ստեղծվում է փակուղային իրավիճակ և եթե հնարավոր լինի Թուրքիայի հետ կարգավորել հարցերը սիրիական խնդրում, փակել սահմանն ու սահմանափակել թուրքամետ գրոհայինների մուտքն ու Սիրիայում շահերի գոտիները բաժանել, ապա դա հնարավոր կլիներ անել շրջանցելով ԱՄՆ-ը: Անդրադառնալով այն հարցին, թե ռուս-թուրքական մերձեցումն ինչ ազդեցություն կթողնի տարածաշրջանի և մասնավորապես ղարաբաղյան խնդրի վրա՝ քաղաքագետը բավականին լավատեսական կանխատեսում արեց: Նրա խոսքով, այժմ Թուրքիան չի դրդելու Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու Ղարաբաղում, ինչը դրականորեն կանդրադառնա խնդրի կարգավորման վրա: Ինչ վերաբերվում է Սիրիային, ապա պետք է սպասել, թե որքանով են անկեղծ Թուրքիայի հայտարարությունները և կգնա արդյոք Էրդողանի համագործակցության: Նա հավելել է, որ այսօր Թուրքիան հետաքրքված է քրդերի պատերազմի դադարեցումով, իսկ դրա համա անհրաժեշտ է գտնել ընդհանուր սիրիական հակամարտության կարգավորումը: