24.11.2024
Ուորլիքը կրկին խոսում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին
prev Նախորդ նորություն

Իվանիշվիլի. Վրաստանի արտադաշինքային կարգավիճակը բլեֆ է

Վրացական երազանքի ոչ ֆորմալ առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Բուրջանեձեն չի կարող օգնել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ նրա շանսերը հայտնվել նոր խորհրդարանում բավականին ցածր են:

Իվանիշվիլին նշել է, որ Բուրջանաձեի կողմից Վրաստանի համար հայտարարված արտադաշինքային կարգավիճակը բլեֆ է, փոխանցում է apsny.ge կայքը:

Նա նշել է, որ արտադաշինքային կարգավիճակը բլեֆ է՝ Վրաստանն ընտրել է ռազմավարական ուղղություն՝ ԵՄ, անվտանգության հարցում՝ ՆԱՏՕ: Ըստ նրա, իրենք էլ են ցանկանում հարաբերությունները կարգավորել ՌԴ հետ, սակայն ոչ տարածքային զիջումների մասով: Ըստ նրա, Վրաստանը ցանկանում է մեծ հարևանի հետ հարաբերությունները կարգավորել խաղաղ ճանապարհով:

Իվանիշվիլին նշել է, որ Վրացական երազանքից հետո նրա երկրորդ ընտրությունը կարող են լինել Ազատ դեմոկրատները՝ Ալասանիայի կուսակցությունը: