22.06.2025
Քաղաքագետ. ԱՄՆ ճնշումները Բաքվի վրա տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները տորպեդահարելու փորձ է
prev Նախորդ նորություն

Յըլդըրըմ. Կողմերը պետք է ավելի ակտիվ դեր ստանձնեն Սիրիայում անժամկետ հրադադարի ռեժիմ սահմանելու հարցում

Ահաբեկիչների դեմ պայքար ծավալող կողմերը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ռուսաստանի, պետք է ավելի ակտիվ դերակատարում ստանձնեն Սիրիայում անժամկետ հրադադարի ռեժիմ սահմանելու հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նրա խոսքով, այլևս պետք է աշխատել ոչ թե մեկշաբաթյա, այլ անժամկետ հրադադարի հասնելու համար, քանի որ անիմաստ այդ պատերազմը վեցը տարվա ընթացքում ոչ ոքի օգուտ չի բերել, բավական է:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց նպատակն է, որպեսզի հրադադարը հաստատվի մահմեդական Քուրբան Բայրամ տոնի ժամանակ:
Փորձագետներ. ԱՄՆ-ն և ՌԴ-ն լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին