29.11.2024
Վերլուծաբան. Նեթանյահուի այցը Բաքու էլ ավելի մեծ լիցք կհաղորդի երկկողմ կապերին
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ԱՄՆ ճնշումները Բաքվի վրա տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները տորպեդահարելու փորձ է

Ամերիկացի քաղաքական գործիչների կոչերը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ինտեգրացիոն ռազմավարական նախագծերի տորպեդահարման փորձ է: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վիտալի Դիմարսկին:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որը ՌԴ-ի ու Իրանի հետ էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում գլոբալ ծրագրեր է իրականացնում: Ըստ նրա, ԱՄՆ-ի կարծիքով այդ գործընթացները հակասում են նրանց շահերին հարավկովկասյան տարածաշրջանում, փոխանցում է haqqin.az-ը:

Դիմարսկին նշել է, որ Ադրբեջանի հասցեին քննադատությունները չեն հանգեցնի պատժամիջոցների սահմանմանը: Ամերիկացիները ուղղակի ստուգում են Ադրբեջանի կառավարության արձագանքն ու փնտրում խոցելի կետեր, որպեսզի դանդաղեցնի այդ ինտեգրացիոն գործընթացները: