Թուրքիան մտադիր է ծանր հարվածային անօդաչուներ արտադրել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Ֆարուկ Օզլյուն, փոխանցում է Anadolu-ն: Նրա խոսքով, նախատեսվում է արտադրել 3,5-4 տոննայանոց հարվածային անօդաչուներ, որոնք զինված կլինեն բարձրորակ զենքերով ու դիտարկման միջոցներով: Ըստ նրա, թուրքական Аnka անօդաչուները շուտով կսկսվեն կառավարվել TURKSAT արբանյակի միջոցով: Նա հավելել է, որ այդ 560-600 կգ-ոց անօդաչուները կօգնեն ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին: