28.11.2024
Սարգսյանը դեմ չէ Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հարևան երկրների սահմանների մոտ ազատ տնտեսական գոտիներ կստեղծի

Ադրբեջանը քննարկում է հարևան երկրների սահմանների մոտ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի գլխավոր տնօրենի խորհրդական Զաուր Հասանովը։

Նրա խոսքով, այդպիսի նախագծերի կյանքի կոչումը թույլ կտա մեծացնել Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալն ու դա երկիրը միջազգային լոգիստիկ միջանցք դարձնելու քաղաքականության մաս է կազմում, փոխանցում է Թրենդը։

Նա նշել է, որ պետք է սկզբում կյանքի կոչել Բաքվի նավահանգստի տարածքում ազատ տնտեսական գոտուս ստեղծումը, ինչը հետագայում թույլ կտա նմանատիպ կենտրոններ ստեղծել Իրանի ու ՌԴ–ի սահմաններին։