28.11.2024
FT. ՌԴ-ը Սիրիայում գործողությունը վերսկսեց Թրամփի եւ Պուտինի զրույցից անմիջապես հետո
prev Նախորդ նորություն

Սարգսյանը դեմ չէ Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքելու համար։

«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք արագ արձագանքենք իրադարձություններին։ Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, մեր տվյալներով` ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ լսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականությունը ստուգում է»,- ասել է Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։ Նախագահի խոսքով՝ նա դեմ չէ Երևանի և Բաքվի միջև այդպիսի թեժ գիծ ստեղծելուն։

«Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել` մերոնք կրակում են, թե ոչ` իհարկե, ակնկալելով նման վերաբերմունք ադրբեջանական ղեկավարության կողմից»,- նշել է երկրի ղեկավարը։ Նախագահը հավելել է, որ 1990-ական թվականների սկզբին թեժ գիծ ստեղծելու փորձ ձեռնարկվել է։

«Մեզ մոտ այդպիսի փորձ ձեռնարկվել է 1990-ական թվականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ կար։ Մենք կարող էինք կապ հաստատել արտակարգ իրավիճակներում, երբ շտապ կապ էր պետք։ Բայց հիմա նման բան չկա»,- բացատրել է Սերժ Սարգսյանը։