28.11.2024
Մամուլի տեսություն. ԵՄ երկրների եւ ԱՄՆ դեսպանները հետաքրքրվել են հայ-ռուսական համատեղ զորախմբով
prev Նախորդ նորություն

FT. ՌԴ-ը Սիրիայում գործողությունը վերսկսեց Թրամփի եւ Պուտինի զրույցից անմիջապես հետո

Ռուսաստանը Սիրիայում «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռներով եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատից «Կալիբրի» հրթիռներով գրոհայինների դիրքերին է հարվածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային զրույցից մի քանի ժամ հետո: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Պարբերականը նշել է, որ քաղաքական գործիչների զրույցից հետո Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը համաձայնություն են հայտնել միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի միավորման անհրաժեշտության վերաբերյալ եւ քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը: Ըստ որում՝ Թրամփի անցումային վարչակազմն այս մասին չի հայտարարել:

Financial Times-ը հիշեցրել է, որ հանրապետականը նախընտրական մրցարշավի ամբողջ ընթացքում գովաբանել է Պուտինին եւ նրան ուժեղ առաջնորդ անվանել, նաեւ ողջունել է Ռուսաստանի զինուժի մասնակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորմանը:

Նախօրեին Ռուսաստանի զինված ուժերը վերականգնել են Սիրիայում ահաբեկիչների դիրքերի վրա ավիահարվածները: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբում եւ Հոմսում ահաբեկիչներին ուղղված հարվածների թիրախում կլինեն զինապահեստները, ահաբեկիչների կուտակումները եւ պատրաստման կենտրոները, նաեւ զանգվածային ոչնչացման միջոցներ արտադրող գործարանները:

Պուտինի եւ Թրամփի հեռախոսային զրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի երեկոյան: