28.11.2024
Ադրբեջանը հարևան երկրների սահմանների մոտ ազատ տնտեսական գոտիներ կստեղծի
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կգործարվկի 2017թվականին․ Ղազախստանի վարչապետ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը կգործարկվի 2017թ․։ Ինչպես հաղորդում է BELTA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո։

Նոյեմբերի 16-ին կայացած նիստի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի վարչապետները վերջնական համաձայնեցրել են մաքսային օրենսգրքի նախագիծը։

Ղազախստանի վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերին Մինսկում կայացած Միջկառավարական խորհրդի նիստին կողմերը չէին կարողացել կոնսենսուս ձեռք բերել։