8.05.2025
ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կգործարվկի 2017թվականին․ Ղազախստանի վարչապետ
prev Նախորդ նորություն

Լե Պենը ուզում է Թրամփի ու Պուտինի հետ եռյակ ստեղծել

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտնել է, որ եթե ինքը Ֆրանսիայի նախագահ ընտրվի՝ կձեւավորվի համաշխարհային առաջնորդների եռյակ։

Նրա խոսքով այդ եռյակի ձևավորումը, որում կլինեն Լե Պենը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «լավ է ամբողջ աշխարհի խաղաղության համար»։

Բացելով իր նախընտրական շտաբը, որը Ելիսեյան պալատից հեռու չէ, Լե Պենը նշել է, որ դա «ընդամենը կանգառ է վերջնակետին հասնելու ճանապարհին»։

«Աշխարհում կա շարժում, որը մերժում է անվերահսկելի գլոբալիզացիան, ապակառուցողական ուլտրա ազատականությունը, ազգային պետությունների ոչնչացումն ու սահմանների վերացումը»,- ասել է նա։
ՌԴ–ն և ՀՀ–ն շրջանցող «միջանցք». ԱՄՆ–ն շեշտը դնում է Ադրբեջանի վրա
Հաջորդ նորություն next