28.11.2024
Լե Պենը ուզում է Թրամփի ու Պուտինի հետ եռյակ ստեղծել
prev Նախորդ նորություն

ՌԴ–ն և ՀՀ–ն շրջանցող «միջանցք». ԱՄՆ–ն շեշտը դնում է Ադրբեջանի վրա

Ադրբեջանը մեծ աշխատանքներ է իրականացրել տարանցիկ փոխադրումների օպերատիվության ապահովման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանատան տնտեսական բաժնի ղեկավար Քարթեր Ուուլբուրը։

Նրա խոսքով, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախաստանն ու Վրաստանը մեծ աշխատանքներ են իրականցրել տարացման արագության մեծացման համար։Ըստ նրա, երկրները հասկացել են, որ չպետք է մրցակցեն միմյանց դեմ, այլ ընդլայնեն համագործակցությունը երկրների միջև անխափան տարանցիկ փոխադրումների համար, փոխանցում է Թրենդը։

Ըստ նրա, հաշվի առնելով Ադրբեջանի դիրքը հյուսիսի ու հարավի, արևելքի ու արևմուտքի միջև այդ երկիրը դառնում է գլխավոր տարանցիկ կենտրոն Արևելյան ու Հարավ–Արևելյան Ասիայից դեպի Եվրոպա։

Ամերիկացի կոնգրեսական Սթիվ Քոենը կոչ է արել պաշտոնական Վաշինգտոնին աջակցել Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ու Վրաստանի նախաձեռնությանը՝Արևելքի ու Արևմուտքի միջև տրասպորտային կապեր հաստատելու համար, փոխանցում է USnews.com-ը:

Նա նշում է, որ եթե մինչ այդ Կենտրոնական Ասիական տարածաշրջանն ուշադրության կենտրոնում էր պատերազմների պատճառով, ապա այսօր Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Վրաստանը կառուցում են տրանսպորտային ցանց, ստեղծում հատուկ տնտեսական գոտիներ՝առևտրի խթանման համար։

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Washington Times-ում տպագրված իր հոդվածում նշել է, որ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի կյանքի կոչումը երեք անգամ կարագացնի Ասիայից դեպի Եվրոպա բեռների տեղափոխությունը՝ծովով այն տեղափոխելու համեմատ:

Չինաստանից դեպի Եվրոպա տարանցիկ միջանցն իր մեջ ներառում է բարդ ենթակառուցվածքներ, ինչը թույլ կտա արագացնել բեռների տեղափոխությունն ու նվազեցնել տեղափոխման ծախսերը: