28.11.2024
ՌԴ–ն և ՀՀ–ն շրջանցող «միջանցք». ԱՄՆ–ն շեշտը դնում է Ադրբեջանի վրա
prev Նախորդ նորություն

Ուկրաինան «նեղացել է» Հայաստանից Ղրիմի համար

Կիեւում բացասաբար են ընդունել, որ Հայաստանը ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական եւ մշակույթի հարցերով երրորդ հանձնաժողովում նոյեմբերի 16-ին կայացած քվեարկության ժամանակ դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձեւին:

Քվեարկության առնչությամբ Գերագույն ռադայի փոխնախագահ Իրինա Գերաշչենկոն ասել է հետեւյալը. «Մենք հարգում ենք Հայաստանի եւ Ղազախստանի առանձնահատուկ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք դա հասկանում ենք: Սակայն, մեզ բարեկամ Հայաստանի ու Ղազախստանի մեր բարեկամները պետք է գիտակցեն, որ այսօր Ուկրաինան, ուկրաինացի ժողովուրդը եւ ուկրաինական բանակը մարտնչում են ոչ միայն մեր անկախության համար: Այսօր մենք պաշտպանում ենք հետխորհրդային բոլոր երկրների՝ անկախ արտաքին քաղաքականություն ունենալու իրավունքը»,-ասել է Գերաշչենկոն:

Գերագույն ռադայում ելույթ ունեցած պատգամավորները ընդգծել են, թե բանաձեւին դեմ քվեարկած ԱՊՀ երկրների դիրքորոշումը չի ազդի ՄԱԿ-ի որոշումների վրա, սակայն կարող է ազդել այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների վրա: Այդպիսով, Կիեւում զգուշացնում են, որ Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դիրքորոշումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերությունների վրա, հայտնում է armtimes.com-ը:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ բացատրելով իր դիքորոշումը հետեւյալ կերպ, որ Երևանը չի կարող աջակցել միջազգային իրավունքի սկզբունքների միջև դասակարգմանը: «Վերոնշյալ բանաձևը, ներկայացված լինելով մարդու իրավունքների համատեքստում, պարունակում է հղումներ տարածքային ամբողջականության սկզբունքին, որոնք կիրառվել են ընտրովի՝ միջազգային իրավունքի այլ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվին, և դուրս են բանաձևի հռչակված նպատակի շրջանակից: Առաջնորդվելով իր հետևողական դիրքորոշմամբ՝ Հայաստանը չի կարող աջակցել այնպիսի մոտեցում, որը դասակարգում է սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջև», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Միեւնույն ժամանակ Գերագույն Ռադայի փոխնախագահ իր խոսքում չի անդրադարձել ոչ մի կերպ այն հանգամանքին, որ ԳՈւԱՄ-ի շրջանակներում Ուկրաինան բազմիցս կողմ է քվերակել Ադրբեջանի ներկայացրած ընդդեմ ԼՂ-ի եւ Հայաստանի շահերի բանաձեւերի նախագծերին: