28.11.2024
Ուկրաինան «նեղացել է» Հայաստանից Ղրիմի համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Կոնգրեսն արգելեց Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել, որով արգելվում է Boeing ընկերության արտադրած ինքնաթիռների վաճառքը Իրանին։

Երեկ ընդունված օրինագծով` կարգելվի բանկերին տրամադրել հավաստագիր, ինչը անհրաժեշտ է Իրանի հետ առևտրային գործարքների համար։ Նշենք, որ հեռացող նախագահ Բարք Օբամայի վարչակազմն ավելի վաղ այս ընկերություններին Իրանին օդանավեր վաճառելու արտոնագրեր էր տրամադրել:

Ավելի վաղ Boeing ընկերությունն Իրանի ազգային ավիափոխադրող Iran Air ընկերությանը 80 օդանավ վաճառելու թույլտվություն էր ստացել: Airbus-ը եւս հաստատել էր, որ սկզբնապես Իրանին վաճառելու է 17 օդանավ, իսկ գործարքը կնքվել է ընդհանուր առմամբ 118 ինքնաթիռի համար և կազմում էր շուրջ 25 միլիարդ եվրո:

Լինելով եվրոպական ընկերություն՝ Airbus-ը պետք է ստանար նաև Միացյալ Նահանգների թույլտվությունը վաճառք իրականացնելու համար, քանի որ ընկերության օդանավերում կան ամերիկյան արտադրության բազմաթիվ մասեր: