28.11.2024
ԱՄՆ Կոնգրեսն արգելեց Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառել
prev Նախորդ նորություն

«ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ «ՆԱՏՕ-Վրաստան 2016» հրամանատարա-շտաբային զորավարժությունները ուղղված են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Այս մասին գրում է Sputnik լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական կողմը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները դիտարկում է որպես տարածաշրջանի կայունության ու խաղաղության հանդեպ լուրջ սպառնալիք։

Մարգվելաշվիլին հայտարարել է.

«Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը, որպեսզի բերենք ավելի շատ կայունություն, խաղաղություն։ Մեր պաշտպանունակության ամրապնդումն ու խորացումը ոչ մի կերպ ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն միանշանակ ուղղված է մեծ կայունությանն ու խաղաղությանը»։

Հիշեցնենք, «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները Թբիլիսիի մոտ մեկնարկել են նոյեմբերի 10-ին։