28.11.2024
«ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Մարգվելաշվիլի
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովը պատմել է, թե ինչու է ՌԴ–ն ռմբակոծում Իդլիբը եւ Հոմսը

Ռուսաստանի եւ Սիրիայի օդուժը հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին բացառապես Իդլիբի եւ Հոմսի նահանգներում, որպեսզի կանխի Մոսուլից Սիրիա ԻՊ գրոհայինների ներթափանցումը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Մեր ՕՏՈւ–ն եւ Սիրիայի ՌՕՈւ–ն աշխատում են միայն Իդլիբի եւ Հոմսի նահանգներում, որպեսզի կանխեն ԻՊ գրոհայինների ներթափանցումը, որոնք կարող են Մոսուլից մտնել Սիրիա»,– ասել է նա Լիմայում լրագրողներին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցություններից հետո։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռուս զինծառայողները լայնածավալ գործողություններ են սկսել Իդլիբի եւ Հոմսի նահանգներում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ։