Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ռազմական դաշինքի անդամները պատրաստվում են քննարկել Դաշինքի ընդլայնման հարցերը Արևելյան Եվրոպայում: Փորձագետները կարծում են, որ ՌԴ-ի շուրջ հիսթերիան ՆԱՏՕ-ի կողմից տարածվում է նրա համար, որպեսզի կարողանան իրենց ընդլայնման շուրջ որոշումներ կայացնել, սակայն ռազմական գործողությունների մասին խոսք լինել չի կարող, փոխանցում է aif.ru-ը: Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ ինքը չի կարծում, թե ՆԱՏՕ-ն կմիջամտի ուկրաինական ճգնաժամին: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն դեռևս ոչ մի տեղ կարգ ու կանոն չի հաստատել, անգամ Աֆղանստանում, որտեղ նրա զորքերը գտնվում են արդեն 12 տարի: Ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 20 տարի հայտարարում է գործընկերության մասին, սակայն շարունակում են ընդլայնվել՝ կլանելով վարշավյան համաձայնագրի երկրներին, Հարավսլավիայի զգալի մասը, նախկին խորհրդային Մերձբալթիկայի երկրները: Իսկ այժմ ՆԱՏՕ-ն հասել է ռուսական սահմաններին: Նա նշել է, որ գագաթաժողովին համագործակցության փոխարեն Դաշինքը հռչակելու է ՌԴ-ին զսպելու և նրա վրա ռազմական ճնշում գործադրելու քաղաքականությունը: Կորոտչենկոյի խոսքով, Դաշինքը փոխում է իր քաղաքականությունը դեպի ՌԴ-ին վախեցնելն ու զսպելը: ՌԴ սահմանների երկայնքով ստեղծվում են պատերազմի ենթառակուցվածքներ: Չպետք է զուր հույսեր փայփայել՝ սկսվում է հակամարտության նոր դարաշրջան: