Այսօր Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՌԴ-ն դադարեցրել է օգտվել Համադան ավիաբազայից: Նախորդ շաբաթ ռուսական ռազմական իշխանություններն այդ ռազմակայան էին տեղափոխել ռմբակոծիչներ՝ Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Reuters-ը, ցիտելով իրանցի պաշտոնյային, նշում է, որ ՌԴ-ն իրականացրել է օպերացիան ու այժմ այն ավարտված է: Ըստ «КП»-ի, պաշտոնապես այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել: Այդ մասին հայտնում են միայն արևմտյան ԶԼՄ-ները: Աղբյուրը նշել է, որ Համադան ավիաբազայից ռուսական ռմբակոծիչները մի քանի հզոր հարվածներ են հասցնել Իսլամական պետությանը: