1.09.2025
Փորձագետ. Այս փուլում Վրաստանին չեն ընդգրկի ՆԱՏՕ-ի կազմ
12.07.2016
Փորձագետ. Այս փուլում Վրաստանին չեն ընդգրկի ՆԱՏՕ-ի կազմ

Այս փուլում Վրաստանին չեն ընդգրկի ՆԱՏՕ-ի կազմ: Այդ մասին Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական կառավարման ինստիտուտի ղեկավար, փորձագետ Պետրե Մամրաձեն՝ մեկնաբանելով Վարշավայում կայացախ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն այս փուլում չի պատրաստվում իր կազմ մտնցնել Վրաստանը և այդպիս երաշխիքներ Դաշինքը ՌԴ-ին տալիս է ոչ թե հրապարակային, այլ փակ դռների հետևում: Վրաստանին չեն տրամադրում МАР-ը, որպեզսի չառաջանա ՌԴ-ի պատասխան արձագանքը: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն փորձում է աջակցել Վրաստանին այնպես, որպեսզի չգրգռի ռուսական իշխանություններին և բացասական արձագանքներ չհրահրի: "ԱՄՆ-ի դեսպան Քելլին հայտարարել էր, որ իրենք խնայում են Վրաստանը, քանի որ հիշում են, թե ինչ եղավ 2008թ.-ի Բուխարեստի գագաժաղովից հետո, որտեղ հայտարարվեց, թե Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ", - հիշեցնում է նա: Պետրե Մամրաձեի խոսքով, Վրաստանը Վարշավային գագաթաժողովին որոշակի հաջողություն գրանցեց, սակայն դա միայն չափավոր և կոռեկտ չափաբաժիններով: Փորձագետը նշել է, որ Վրաստանն այլ ելք չունի, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու քաղաքականությունը բացասական էր, քանի որ նա ամեն շաբաթ հայտարարում էր, թե Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին հարկավոր չէ հակամարտություն ՌԴ-ի հետ: