Թուրքիայի բանակում և այլ կառույցներում հեղաշրջումներից հետո սկսված զտումներ արդյունքում թուրքական հասարակության իսլամիստական հատվածն ուժ է հավաքում, իսկ աշխարհիկ մասը՝թուլանում է: Այդ մասին հայտարարել է փորձագետ, ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը: Նա նշել է, որ Թուրքիայում իսլամիստական հատվածն ուժեղանալու է և թափ է հավաքելու՝ ռազմական անհաջող հեղաշրջումից հետո: Այդ հեղաշրջման հետ հույսեր էին կապում քեմալիստական ուժերը, որոնք ցանկանում էին Թուրքիան տանել աշխարհիկ ճանապարհով: Ըստ նրա, սպաների մեծ մասը, ովքեր կրթություն են ստացել ԱՄՆ-ում ու Եվրոպայում քեմալիստական գաղափարների կրողներ են և այդ պատճառով այժմ ճնշվում են: Նա հավելել է, որ հեղաշրջման ձախողման պատճառներից մեկը կայանում է նրանում, որ մինարեթներից իմամները կոչ էին անում գնալ և պաշտպանել Էրդողանին, փոխանցում է РИА Новости-ն: