Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 2019 թվականի հոկտեմբերի 1-10-ը երկրում բնակչության մարդահամար անցկացնելու մասին: Այս մասին ասված է նախագահի պաշտոնական կայքում: Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, արդյունքների մշակման, հրապարակման եւ տարածման գործը հանձնարարված է Վիճակագրության պետական կոմիտեին: Նախարարների կաբինետին հանձնարարված է երկամսյա ժամկետում հաստատել միջոցառումների ծրագիրը, որը կապահովի բնակչության մարդահամարի անցկացմանը նախապատրաստումը, կլուծի նշված հրամանագրից բխող այլ հարցեր: