Ադրբեջանը նախատեսում է 2017թ.-ին սկսել զրահատեխնիկայի արտադրությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, փոխանցում է Интерфакс-Азербайджан: Նա նշել է, որ իրենք նախատեսում են ADEX-2016 ցուցահանդեսին ցուցադրել İldırım և Qasırga զրահամեքենաներ ցուցադրությունը, իսկ 201ևթ.-ից սկսել դրանց սերիական արտադրությունը: Ըստ նրա, առկա է նաև BRDM-2M զրահամեքենաների վրա Mizrak տիպի կառավարվող հակատանկային հրթիռային համակարգերի տեղակայումը: Ջամալովը հավելել է, որ դրանք մոտակա ժամանակներս տրամադրվելու են Ադրբեջանի զինված ուժերին: