27.11.2024
ՌԴ-ը չի օգտագործի Ինջերլիկ ավիաբազան. ռազմական փորձագետներ
prev Նախորդ նորություն

Սվիտալսկի. ԵՄ-ն աջակցում է խաղաղ կարգավորմանը տանող գործընթացին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին նոր շարժ է նկատվում: Վիեննայում կայացած նախագահների գագաթաժողովը նոր էջ բացեց ԼՂ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում, փորձ արվեց գտնել ազնիվ և բազմակողմանի լուծում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ- ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, այդ գործընթացը շարունակվում է, իսկ Եվրամիությունն ամբողջովին աջակցում է հիմնախնդրի կարգավորման այդ ձևաչափին: «Դրանում գլխավոր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է»,- շեշտեց դեսպանը:

Սվիտալսկին նաև ասաց, որՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը վաղը ժամանելու է Հայաստան, այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այդ այցով, ընդգծեց Սվիտալսկին, նպատակ կա հանդես գալ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի աջակից:

Սվիտալսկին նաև կարխիք հայտնեց, որ հիմա հանրային դիվանագիտության ժամանակը չէ: «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը: Մենք փորձում ենք աջակցել խաղաղ կարգավորմանը տանող գործընթացին»,– հավելեց դեսպանը:

Հիշեցնենք, այսօր Երևանում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ահռելի ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար: