15.11.2025
ՌԴ դիվանագիտությունը փոխզիջում է փնտրում ԼՂ հարցում
21.06.2016
ՌԴ դիվանագիտությունը փոխզիջում է փնտրում ԼՂ հարցում

Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտության գոտում գարնանային սրացումներից հետո միջնորդները փորձում են գտնել իրավիճակի վերահսկողության նոր ֆորմատ: Առաջին պլան են մղվում մոնիթորինգային առաքելության գործառույթների ընդլայնման և հրադադարի ռեժիմի պահպանման հարցերը: Այդ մասին հայտարարել է Հյուսիս-Հարավ քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Անժելիկա Տրապեզնիկովան: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունն այնքան է երկարաձգվել, որ ցանկացած պայմանավորվածություն կարող է իրապես գործել, երբ երևա լույս թունելի վերջում: «Այսինքն՝ նախանշվել է ղարաբաղյան հարցի կարգավորման ճանապարհային քարտեզ միջազգային կազմակերպությունների բանաձևերի հիման վրա», - ասել է Անժելիկա Տրապեզնիկովան: Նրա խոսքով, մարտավարական հարցերի լուծումն իրենով չի կարող փոխարինել հիմնարար հարցերի կարգավորումը: «Ռուսական դիվանագիտության ակտիվությունը չի սահմանափակվում ռազմական լուծումը բացառելու փոխզիջման հասնելու մեջ: Ակտիվ աշխատանքեր են տարվում իրական փոխզիջման համար: Հենց այդ դիրքերից պետք է դիտարկել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը», - նշել է փորձագետը, հայտնում է Հաքքին.ազ-ը: Քաղաքագետը նշել է, որ հանրային դիվանագիտությունը դեռ իր վերջնական խոսքը չի ասել հակամարտության կարգավորման գործում: «Ռուսական ոչ պետական հատվածը նույնպես հանդես է գալիս խաղաղարարի դերում ու կազմակերպում է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը՝ չեզոք հարթակներում», - ասել է նա՝ հավելելով, որ դեռևս երկխոսություն է գնում, բարդություններով, սակայն գնում է: