11.02.2025
ԼՂ բանակը տիրել է ադրբեջանական զիուժի գրաված մարտական հենակետին
03.04.2016
ԼՂ բանակը տիրել է ադրբեջանական զիուժի գրաված մարտական հենակետին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: «Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող: Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Դեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում»,-ասվում է հաղորդագրությունում։