25.11.2024
Իրանը ծրագրում է երկաթուղի կառուցել Ռեշտից դեպի Թուրքիա
prev Նախորդ նորություն

Տնտեսագետներ. Ադրբեջանը կձերբազատվի նավթային կախվածությունից 10-20 տարուց

Ադրբեջանից առնվազն կպահանջվի տաս տարի, որպեսզի իրականացնի տնտեսական բարեփոխումներ և ձերբազատվել նավթային գների կախվածությունից: Այդ մասին հայտարարել է փորձագետ, տնտեսագետ Ազեր Մեհտիևը:

Նրա խոսքով, առկա տնտեսական ներուժն, աշխարհագրական դիրքն ու բնական և մարդկային ռեսուրսները թույլ են տալիս զարգացնել ոչ նավթային ոլորտը: Առաջին հերթին, գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, կառուցել բարձր տեխնոլոգիանեի գծով արտադրություններ, փոխանցում է haqqin.az կայքը:

Իր հերթին տնտեսագետ Օքթայ Ահվերդիևը հայտարարել է, որ առանց բյուրոկրատական խոչընդոտների, կոռուպցիոն արգելքների, հստակ տնտեսական քաղաքականությամբ Ադրբեջանից կպահանջվի քսան տարի նավթադոլարներից կախվածության թուլացման համար:

Նա կարևոր է համարել գյուղատնտեսական ոլորտում բարոփոխումները՝խորհրդային շրջանում Ադրբեջանում բնակչության 29%-ը զբաղված էր գյուղատնտեսական ոլորտում, այժմ՝6%-ը: Ըստ նրա, պետք է ուշադրություն դարձնել վերամշակող արտադրությանը, ինչպես նաև ներդրումներ գրավել Ադրբեջանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: