25.11.2024
Տնտեսագետներ. Ադրբեջանը կձերբազատվի նավթային կախվածությունից 10-20 տարուց
prev Նախորդ նորություն

ԱՄՆ մտահոգված է Ադրբեջանում իրականացվող կամայական ձերբակալություններով

Միացյալ Նահանգները մտահոգված է այն կամայական կալանքներով ու ձերբակալություններով , որոնք իրականացվել են Ադրբեջանում այն բանից հետո , երբ կառավարությունը հայտարարել է սեպտեմբերի 26-ին սահմանադրական հանրաքվե անցնացնելու մտադրության մասին: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Դենիել Բայերը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ:

Բայերը մասնավորապես մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչների կալանքների կապակցությամբ: ԱՄՆ դեսպանը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել ակտիվիստներին, որոնք անազատության մեջ են գտնվում՝ իրենց հիմնական ազատությունների իրականացման կապակցությամբ, նաեւ երկրի զարգացման ուղու ընտրության մասին բաց ու հրապարակային երկխոսություն եւ լրատվամիջոցներում տեսակետների արտահայտման ազատություն ապահովել:

Քանի որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նույնպես ազդելո է տեսակետների արտահայտման ազատության վրա՝ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը նաեւ կոչ է անում այդ նախագիծը ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ –ին համատեղ եզրակացության համար: