24.11.2024
ԱՄՆ մտահոգված է Ադրբեջանում իրականացվող կամայական ձերբակալություններով
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ու Իրանը մեկնարկել են Բուշերում երկրորդ էներգաբլոկի շինարարությունը

Ռուսաստանն ու Իրանը մեկնարկել են Բուշերում երկրորդ էներգաբլոկի շինարարությունը: Աշխատանքները տարվում են ռուսական "Ռոսատոմ" ընկերության ներկայացուցիչները:

Հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Իրանի փոխնախագահ Էսխահ Ջահանգիրին, ատոմային էներգիայի իրանական կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեխին, գիտության նախարար Մոհամադ Ֆարխադին և "Ռոսատոմի" ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Վերջինս հայտարարել է, որ Բուշեր-1-ի շինարարությունն ապացուցեց, որ Ռուսաստանը միշտ կատարում է միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունները՝ անկախ աշխարհում քաղաքական կլիմայի փոփոխությունից:

Երկրորդ էներգաբլոկի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել ինը տարում: Վերջինիս շահագործումից 1,5 տարի անց պետք է մեկնարկի երրորդ էներգաբլոկի շինարարությունը: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվել է 10 մլրդ դոլար:

Բուշեր-1 էներգաբլոկը ամբողջ հզորությամբ շահագործվել է 2012 թվականին: