25.11.2024
Հայացք Թբիլիսիից. ՆԱՏՕ-ն չի կարող պաշտպանել Վրաստանը
prev Նախորդ նորություն

Իրանը ծրագրում է երկաթուղի կառուցել Ռեշտից դեպի Թուրքիա

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին հայտարարել է, որ իրենք փորձում են երկրի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքը երկաթուղային ճանապարհով կապել Թուրքիայի հետ:

«Մենք մշակում ենք Ռեշտից երկաթուղային բոլոր ուղիները դեպի Զենջան ու Թավրիզ: Այդ երկաթուղին միմյանց կկապի Թուրքիայի, Հայաստանի ու Նախիջևանի քաղաքները»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ նախագիծը հաշվարկվում է ինչպես գնացքների արագությունը մեծացնելու, այնպես էլ ծանրաբեռնվածությունը մեծացնելու տեսանկյուններից:

Ախունդին մանրամասնել է, որ այդ պլանն ընդգրկում է նաև Թավրիզն ու Գիլյանը, որպեսզի դրանք միացվեն Ադրբեջանի հետ: Նա նաև ընդգծել է, որ Իրանը ձգտում է ընդլայնել երկաթուղային ցանցը Կասրե Շիրինից դեպի Իրաք, ապա՝ Սիրիա և Միջերկրական ծով: