25.11.2024
Փորձագետ. Թուրքիան կփակի քրդական կանտոնների միջև առկա միջանցքը
prev Նախորդ նորություն

Հայացք Թբիլիսիից. ՆԱՏՕ-ն չի կարող պաշտպանել Վրաստանը

Ռազմական հակամարտության դեպքում ՆԱՏՕ-ն չի կարողանա պաշտպանել Վրաստանը, այդ պատճառով երկիրը պետք է ունենան արտաքին ավելի ճկուն քաղաքականություն Արևմուտքի ու ՌԴ-ի նկատմամբ: Այդ մասին Sputnik հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:

Այս օրերին Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը: Արեշիձեն նշել է, որ վրաց հասարակության մեջ այլևս չկա ՆԱՏՕ-ին ինտեգրվելու այն աջակցությունը, որը կար նախկինում:

Ըստ նրա, Վրաստանի կողմից ապակառուցողական է այդքան վառ կերպով ձգտել դեպի ՆԱՏՕ: Նա նշել է, որ պետք է լինել ավելի ճկուն, հարաբերություններ պահպանել ՌԴ հետ ու Թբիլիսին պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն անցկացնի, որն ուղղված կլինի Մոսկբվայի ու Արևմուտքի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը: