25.11.2024
Սիրիայի քրդերը ընտրել են մայրաքաղաք և պատրաստվում են ընդունել Սահմանադրություն
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան կփակի քրդական կանտոնների միջև առկա միջանցքը

Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիսում ուղղված են սիրիական տարածքում մոտ 90 կմ երկարությամբ և 40 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծմանը: Այդ մասին РИА Новости հայտարարել է թուրքական Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Kafkassam տնօրեն Հասան Օքթայը:

Նա նշել է, որ թուրքական զորքերը ցանկանում են վերահսկողության տակ պահել այն միջանցքը, որը թույլ կտա քրդական կանտոններին միավորվել. կդրվի արգելապատնեշ Սիրիայի ֆեդերալիզացիային, կվերացվի Սիրիայի տարածքային ամբողջականությանն ուղղված վտանգը:

Ըստ նրա, երբ թուրքական զորքերը մտան Սիրիա նրա առաջնորդներն ընդգծեցին Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված իրենց ուղենիշը:
Փորձագետի խոսքով, Սիրիայի հյուսիսում անիշխանությունն ու տարբեր ահաբեկչական խմբերի կողմից թուրքական սահմանամերձ քաղաքների պարբերաբար գնդակոծությունները լրջորեն սպառնում են Թուրքիային: Թուրքիան կոչ է անում քրդական ուժերին հետ քաշվել Եփրատի արևելյան ափ: