22.06.2025
Արեշև. ՀՀ կառավարության հրաժարականը չի անդրադառնա Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների վրա
prev Նախորդ նորություն

Սիրիայի քրդերը ընտրել են մայրաքաղաք և պատրաստվում են ընդունել Սահմանադրություն

Սիրիայի քրդերը ծրագրել են երկրի հյուսիսում ստեղծել դաշնություն՝ չնայած Թուրքիայի հակազդեցությանը:

Քրդերը ծրագրել են հոկտեմբերին իրենց վերահսկած տարածքներում ընդունել Սահմանադրություն: Այդ տարածքների մայրաքաղաք է ընտրվել Քամըշլըն: Այս մասին գործակալությանը հայտնել է Սիրիայի քրդերի տարածաշրջանային վեհաժողովի ղեկավար Հադիա Յուսեֆը, փոխանցում է РИА Новости-ն:

Նա ընդգծել է, որ նորից ստեղծվող քրդական դաշնության մայրաքաղաք պետք է դառնա Քամըշլը քաղաքը: Յուսեֆի խոսքով՝ Սիրիայի քրդերը նախկինի նման մտադիր են միավորել Սիրիայի հյուսիս-արևելքում ու հյուսիս-արևմուտքում գտնվող իրենց շրջանները՝ չնայած Թուրքիայի ռազմական միջամտությանը, որն ուղղված է այդ ծրագրերի կանխմանը:
Փորձագետ. Թուրքիան կփակի քրդական կանտոնների միջև առկա միջանցքը
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին