Շարունակվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցը Թուրքիա: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը: Հասանովը մեկնել է Իզմիր նախօրեին՝ Efes-2016 միջազգային զորավարժությունների ավարտական փուլը դիտելու համար: «Efes-2016» մասնակցում է 9 երկիր՝ Թուրքիա, Ադրբեջան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Քաթար, Լեհաստանն ու Պակիստանը: Զորավարժություններին մասնակցում է 860 զինվորական, որոնցից 30-ը՝ ներկայացնում են Ադրբեջանի զինված ուժերը, փոխանցում է topwar.ru կայքը: Զորավարժություններին նախորդող ցուցահանդեսին ցուցադրվել է թուրքական նոր, երրորդ դասի Altay տանկը: