24.11.2024
Գազպրոմը բանակցություններ կանցկացնի Թուրքական հոսքի շուրջ
prev Նախորդ նորություն

Շտայնմայեր. Հայոց ցեղասպանությունը ոչ մի կապ չունի "Ինջերլիք" այցելության հետ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մերժել է Անկարայի պահանջը` հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, որպես նախնական պայման, որպեսզի գերմանացի օրենսդիրները մուտք գործեն Ինջիրլիկի ավիաբազա:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Գերմանացի օրենսդիրներին հնարավորություն կտրվի այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից:

«Չեմ կարծում, թե դա առնչություն ունի այդ հարցին, եւ ես դա ասել եմ իմ թուրք գործընկերոջը», - հայտնել է Շտայնմայերը՝ հավելելով, որ գերմանացի օրենսդիրները պետք է մուտք ունենան ավիաբազա առանց որեւէ նախապայմանների:

ԳԴՀ-ի արտգործնախարարը հավելել է, որ եթե Թուրքիան շարունակի խոչընդոտել գերմանացի պատգամավորների այցին ավիաբազա, ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար այնտեղ ուղարկված գերմանական զորքը հետ կկանչվի, հայտնում է Deutsche Welle-ն: