23.04.2025
Շտայնմայեր. Հայոց ցեղասպանությունը ոչ մի կապ չունի
prev Նախորդ նորություն

Լավրովը Չավուշօղլուին անհանգստություն է հայտնել Սիրիայում Անկարայի գործողությունների համար

Ռուսաստանն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողություններով: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների արդիական հարցեր, ներառյալ՝ երկկողմ համագործակցության փուլային վերականգնման մասին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը: Նրանք պայմանավորվել են շարունակել փորձագիտական քննարկումները:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրադրության շուրջ: «Ռուսական կողմն անհանգստություն է հայտնել այդ երկրի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի եւ Անկարայի վերահսկողության ներքո գործող ընդդիմադիր ջոկատների գործողությունների, սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի վրա դրանց հետեւանքների առիթով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Անկարայի կենտրոնում ԻՊ-ի անդամներն երեխաներին իսլամ են դասավանդել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան