24.11.2024
Արևելագետ.Անկարայի թիրախը Սիրիայում՝անկախ Քրդստանն է
prev Նախորդ նորություն

The Wall Street Journal. ԴԱԻՇ-ի դեմ Թուրքիայի գործողությունը հանկարծակիի է բերել ԱՄՆ-ին

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ Թուրքիայի գործողությունը հանկարծակիի է բերել ԱՄՆ-ին: Այդ մասին վկայել են թուրք և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները:

Երբ թուրքական բանակը նախորդ շաբաթ սկսեց հարձակումը Սիրիայում, Պենտագոնը պաշտոնապես հավանության արժանացրեց այդ գործողությունը՝ հայտարարելով Վաշինգտոնի ևԱնկարայի միջև բարձր մակարդակի համագործակցության մասին: Իրականում Անակարայի ու Վաշինգտոնի միջեւ գործողությունների անհամաձայնությունը լարվածություն է ներմուծում երկկողմ հարաբերություններում:

WSJ-ն ընդգծում է, որ չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի գործընկերների միջև անդրկուլիսյան համագործակցությունը մեծապես ձախողվել է: WSJ-ն հետևել է Սիրիայում հնարավոր համատեղ գործողության հնարավորության մասին Վաշինգտոնի ու Անկարայի բանակցությունների ողջ պատմությանը, որը սկիզբ է առել 2015 թվականի գարնանը:

2015 թվականի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել սահմանին գործարկել 2000 զինվորականի՝ հույսեր կապելով նաև ամերիկացի հատուկջոկատայինների հետ: Սակայն Վաշինգտոնը սառն է ընդունել այդ գաղափարը: