23.11.2024
Լավրովն ու Քերրին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Սիրիայում
prev Նախորդ նորություն

Թուրքիան զավթե՞լ է Վրաստանի տարածքի 33%-ը. պատասխանում է Թուրքիայի դեսպանը

Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գյումրուքչուն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ թե՛ Բաթումը, թե՛ Աջարիան եղել և մնում են Վրաստանի մասը, և ծիծաղելի է խոսել այն մասին, թե Թուրքիան ինչ-ինչ հավակնություններ ունի: Այս մասին հայտնում է Georgia Online-ը:

Թուրք դեսպանն այդպես է մեկնաբանել «Հայրենասերների դաշինքի» առաջնորդներից Դավիթ Թարհան-Մոուրավիի հայտարարությունը, ով նշել էր, թե Թուրքիան Ռուսաստանի նման զավթիչ է և այսօր վիթխարի ջանքեր է գործադրում Աջարիան նվաճելու համար:

Մոուրավին հայտարարել էր, որ 98 տարի առաջ Թուրքիան օկուպացրել է Վրաստանի տարածքի 33 տոկոսը, և արդեն նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռուստաեթերում ուղիղ հայտարարել էր, որ Օզուրգետին, Բաթումն ու Ախալցխան «թուրքական տարածքներ» են և «պետք է վերականգնել» Օսմանյան կայսրությունը:

Թուրք դեսպանը հայտարարել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին է լսել հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան հավակնում է Աջարիային ու Բաթումին և հերքել է, թե Թուրքիան հավակնում է Վրաստանի քաղաքներին. «Թուրքիան ու Վրաստանը երկու երկրներ են, որոնք արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում կիսում են միասնական տեսլական»: