23.11.2024
Թուրքիան զավթե՞լ է Վրաստանի տարածքի 33%-ը. պատասխանում է Թուրքիայի դեսպանը
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանության հարցում Բեռլինը զիջումների է գնում Անկարային

Գերմանական Spiegel Online պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է «քաղաքական ժեստ» անել Անկարային և հեռու մնալ Բունդեսթագի ընդունած բանաձևից, որն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն: Այս մասին պարբերականին հայտնել են նրա աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Դաշնային կանցլերի գերատեսչությունը պայմանավորվել են, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հանդես կգա մամուլի առջև և կառավարության անունից կտարածի հայտարարություն, որ բանաձևը պարտադիր ուժ չունի կառավարության համար, որ դա Բունդեսթագի քաղաքական հայտարարությունն է՝ առանց իրավական նշանակության:

Բեռլինում ակնկալում են, որ փոխարենը Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ կտա այցելել «Ինջիրլիքի» ավիաբազա: Թուրքիան Բունդեսթագի կողմից այդ բանաձևի ընդունումից հետո գերմանացի պատգամավորներին թույլ չի տվել այցելել «Ինջիրլիք»: