9.05.2025
Ներդրումներն ու Ղարաբաղը. Գերմանիայի դեսպանը բացատրել է ՀՀ տնտեսության թուլության պատճառները
12.04.2016
Ներդրումներն ու Ղարաբաղը. Գերմանիայի դեսպանը բացատրել է ՀՀ տնտեսության թուլության պատճառները

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել է, որ ՀՀ-ը պետք է կարգավորի հարաբերությունները հարևանների հետ, որպեսզի ներդրումների կատարելու համար բերենպաստ երկիր համարվի: Նրա խոսքով, ՀՀ-ի մեկուսացումը խնդիրներ է ստեղծում օտարերկյա ներդրողների համար: «Օրինակ, հայ-գերմանական տնտեսական համագործակցության համար կան լավ հնարավորություններ, սակայն տարածաշրջանային վիճակը խանգարում է ներդրումների ներհոսքին»,-նշել է դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով, շատ լավ կլիներ, եթե ՀՀ-ը լավ հարաբերություններ ունենար հարևան երկրների հետ: Դիվանագետը նկատի ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, քանի որ մեկուսացումը, ինչի մասին նա նշել է, որ հանդիսանում է Ադրբեջանի ու Թուրքիայի՝ ՀՀ-ը տնտեսապես ճնշելու քաղաքականության հետևանք: Ըստ դեսպանի, ղարանաղյան հակամարտությունը կարելի է լուծել: Նրա խոսքով, Գերմանիայի ԱԳՆ մշակվել է յոթ կետերից բաղկացած ինչ-որ փաստաթուղթ, որի իրականացումը կարող է նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում: Փաստաթղթի առանցքը՝ հրադադարի ռեժիմի պահպանումն է: Քիսլերը նշել է, որ խոսքը կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և խնդիրը բացառապես երկխոսության միջոցով կարգավելու մասին է: