8.12.2023
Իրանի ԱԳՆ.Իրանը կշարունակի իր այսօրվա ռազմավարությունը Սիրիայի նկատմամբ
17.08.2015
Իրանի ԱԳՆ.Իրանը կշարունակի իր այսօրվա ռազմավարությունը Սիրիայի նկատմամբ

Իրանը խոստանում է պարբերաբար աջակցություն ցուցաբերել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը Թեհրանում՝Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զուբիի հետ հանդիպման ընթացքում: Փոխանցում է իրանական Press TV հեռուստաալիքը: «Իրանը կշարունակի Սիրիայի նկատմամբ իր այսօրվա ռազմավարությունը ծայրահեղականության դեմ պայքարում»,-նշել է նա: Իր հերթին, սիրիացի նախարարը շնորհակալություն է հայտնել Իրանին ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ Սիրիային ցուցաբերվող աջակցության համար, մասնավորապես Իսլամական պետության դեմ պայքարում: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավազ Զարիֆը այս շաբաթ Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ու բանակցություններ վարել: Կողմերը այդ հանդիպմանը նշել են, որ բոլոր կողմերը և երկրները պետք է անկեղծ ջանքեր գործադրեն ահաբեկչության պես վտանգավոր երևույթի դեմ պայքարելու համար: Փոխանցում է irib.ir-ը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իր հերթին Իրանին շնորհակալություն է հայտնել օգնության և աջակցության համար, գոհունակություն հայտնելով Սիրիա՝իր անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար մղվող պատերազմի ավարտի կապակցությամբ:

Նորություններ գործընկերներից