Թուրքական զորքերը Սիրիայում. նպատակներն ու խնդիրները
Սիրիայում ռազմական գործողությունն ուղղված չէ այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունից ազատագրված տարածքում կապրեն սիրիացիները։
Թուրքական հատուկ ջոկատայիններն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք՝ Իսլամական պետությունից սիրիական Ջարալբրուս քաղաքը ազատագրելու համար: Թուրքական ռազմաօդային ուժերը կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էին իրականացնել ԴԱԻՇ-ի գրոհայիններից սիրիական Ջերաբլուս քաղաքի ազատագրման՝ «Եփրատի վահան» գործողությունը։ Հաղորդվել էր նաև թուրքական տանկերի՝ Սիրիայի տարածք ներթափանցման մասին։
Սիրիայի ԱԳՆ-ն արդեն իսկ դատապարտել է թուրքական բանակի ներխուժումը երկրի հյուսիս: «Այն ինչ հիմա կատարվում է Ջարաբլուսում, ահաբեկչության դեմ պայքար չէ, ինչպես Թուրքիան է վստահեցնում: Դա ահաբեկչության մի տեսակը մյուսով փոխարինել է: Սիրիան պահանջում է վերջ տալ այդ ագրեսիային ու ՄԱԿ-ին կոչ է անում կիրառել ընդունված բանաձեւերը»,- նշվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Անկարայի թիրախը քրդական ազգային շարժումն է
Թուրքիան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ այդպիսի գործողություն է իրականացնելու Սիրիայի տարածքում: Պաշտոնական վարկածը՝ պայքարն է ահաբեկչության դեմ, սակայն Թուրքիան դրա տակ հասկանում է ինչպես ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին, այնպես էլ քրդական ազատագրական շարժումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական ու իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը:
Փորձագետի ենթադրությունը հաստատեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով ելույթ ունենալով Անկարակում օգոստոսի 24-ին, հայտարարեց, որ Թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ:
«Ժողովրդավարական միություն» կուսակցությունը սիրիական քրդերի ամենամեծ քաղաքական կազմակերպությունն է: Նրա ակտիվիստները կազմում են քրդերի ինքնապաշտպանության ջոկատների կորիզը:
Բորիս Դոլգովը նշել է, որ Թուրքիայում այժմ իրավիճակը բավականին լարված է, քանի որ նրանք իրոք փորձում են պայքարել ծայրահեղական իսլամիզմի դեմ: «Դա մեկ պատճառ է: Երկրորդ՝ Սիրիայում թուրքական ուժերի ամրապնդումն է, որոնք պայքարելու են քրդական ազգային շարժման դեմ: Երրորդ՝ թուրքական ռազմա-քաղաքական էսպանսիան է տարածաշրջանում», - ասել է փորձագետը, փոխանցում է mk.ru կայքը:
Փոխվել է իրադրությունը
ՌԴ-ը աջակցում էր քրդական ազգային շարժանը, Մոսկվայում բացվել են քրդական ազգային շարժման ներկայացուցչություններ, սակայն այժմ իրավիճակը փոխվում է: Սիրիական ղեկավարությունը պայքարում է երկրի դաշնային դառնալու դեմ: ՌԴ-ը այժմ կանգնել է դժվար ընտրության առջև, փոխվել է իրավիճակը:
Փորձագետ Սերգեյ Սերեգիչևը հայտարարել է, որ քրդերը շատ են ցանկանում գրավել այդ քաղաքը, քանի որ նրա նկատմամբ վերահսկողությունը կփակի սահմանի առանցքային հատվածը: Մեծ վնաս կհասցվի ԻՊ-ի թիկունքային ապահովությանը՝ ԻՊ-ը կթուլանա և չի կարողանա պայքարել քրդերի դեմ: Քրդերը կուժեղանան ու ինքնավարություն կստեղծեն Սիրիայի հյուսիսում: Դա ձեռնտու չէ Դամասկոսին ու Անկարային: Ըստ նրա, թուրքական հարձակումը տեղի է ունենում Դամասկոսի լուռ համաձայնությամբ:
Թուրքիայի գործողությունը կապ ունի քրդերի հետ, ում աջակցում է Վաշինգտոնը: ԱՄՆ-ը աջակցում է քրդական փեշմերգային՝ ԻՊ-ի դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Սոտնիկովը: Նա նշել է, որ Թուրքիայի շանսերը բավականին մեծ են, քանի որ թուրքական բանակը՝չնայած զգումներին մոբիլ, սիկ Անկարան անընդհատ մոնիթորինգ է անում իրավիճակն իր սահմանների մոտ: Արևելագետը նշել է, որ Անկարան պետք է որոշի իր վերաբերմունքն այն քրդական զինված խմբավորումների նկատմամբ, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ, փոխանցում է РИА Новости-ն:
Ներքին խնդիրները
Արևելագետ Լեոնիդ Իսաևը հայտարարել է, որ քրդերի դեմ պայքարը կարելի է համարել ներքին խնդիր: Թուրքիայի զինված ուժերն ու Սիրիական ազատ բանակը Ջարաբլուս քաղաքի մոտ պաշտոնապես հարվածում են ԻՊ-ին, սակայն հրետանային հարվածներից տուժում են նաև քրդերը: Այդ քաղաքի գրավումը թուրքական բանակի կողմից կանխել է Սիրիայի հյուսիսի քրդական տարածքներին միավորվել, փոխանցում է vedomosti.ru կայքը: