1.12.2025
Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին
prev Նախորդ նորություն

Արտակարգ դեպք Շենգավիթում. փլուզվել է նախկին դաշնամուրի գործարանի շենքի մի մասը

Այսօր առավոտյան տագնապալի լուր է ստացվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանից, որտեղ փլուզում է տեղի ունեցել նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում։


Դեպքի վայր՝ Շիրակի փողոց են ժամանել մեծ թվով փրկարարական ուժեր և հատուկ տեխնիկա՝ պարզելու իրավիճակն ու օգնություն ցուցաբերելու հնարավոր տուժածներին։ Պարզվել է, որ մասամբ փլուզվել է եռահարկ շինություն, որը ծառայում էր որպես տնտեսական ապրանքների և սննդի պահեստ։ Թեև մասնագետները բացառել են գազի պայթյունի վարկածը՝ տարածքում գազամատակարարման բացակայության պատճառով, փլուզման բուն հանգամանքները դեռ ճշտվում են։


ՆԳՆ նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով կա տուժած, իսկ փրկարարները շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ փլատակներում։

Լուսանկարը` ԵԱՀԿ
Հաջորդ նորություն next