24.11.2024
Թուրքական զորքերը Սիրիայում. նպատակներն ու խնդիրները
prev Նախորդ նորություն

Հայ-իրանական ազատ տնտեսական գոտին իրականություն է դառնում. նախարար

Մեղրիում հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներ իրականացվում են արագ տեմպերով: Կառավարություն այդ ուղղությամբ մեծ ջանքեր է ներդնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով սակայն միաժամանակ դժվարացավ նշել, թե կոնկրետ երբ կսկսի աշխատել այդ գոտին:

Նար խոսքով, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորումը հնարավորություն կտա, հատկապես սահմանային հատվածի վրա, ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման լավ հարթակ ստեղծել Իրան–Եվրասիական տնտեսական միություն ձեւաչափով: «Բացի այդ սա հնարավորություն է նաև այստեղ արտադրված ապրանքը, օգտվելով այն առևտրային ռեժիմներից, որ մենք ունենք Եվրոպայի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի՝ որպես GSP համակարգի երկրներ, կարողանանք ավելի ընդլայնել թե՛ արտադրությունը, և թե՛ նաև արտահանումները», - ասաց նախարարը:

Oգոստոսի 12-ին Սոչիում ԵՏՄ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այդ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ, որը հնարավորություն կտա ԵՏՄ երկրների ու Իրանի գործարարներին ձեռնարկություններ հիմնել նշված գոտում և արտադրանքը արտահանել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկա:

«Այս համաձայնությունը ձեռք է բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկության հիման վրա: Հիմա մեր հիմնական խնդիրn օրենսդրական ապահովվածությունը ունենալն է: Դրա համար ներկայումս շրջանառության մեջ է դրված ազատ առևտրի գոտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնությունների փուլում է և առաջիկայում ավելի կհստականան թե՛ ուղղությունները, և թե՛ նաև նպատակադրումները», - մանրամասնեց Արծվիկ Մինասյանը: