24.11.2024
Հայ-իրանական ազատ տնտեսական գոտին իրականություն է դառնում. նախարար
prev Նախորդ նորություն

Տիգրան Սարգսյան. Ինչպե՞ս համակարգել ԵԱՏՄ-Չինաստան հարաբերությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում պատմել է Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության բանակցային գործընթացի առաջընթացի, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրների հետագա ինտեգրման հեռանկարների մասին:

-Պարոն Սարգսյան, պատմեք խնդրում եմ, Ձեր Չինաստան այց կատարելու նպատակների մասին:

-Նախ, պատմեմ հարցի պատմության մասին: Մոտ մեկ տարի առաջ 2015 թվականի մայիսին Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդը որոշում ընդունեց՝ Չինաստանի հետ սկսել առևտրատնտեսական համագործակցության բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ:

Այսօր կարելի է ասել, որ երկրների միջև բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ կերպով առաջ է ընթանում, և իմ այցի հիմնական նպատակներից մեկն է ամրապնդել բանակցային գործընթացի տեմպերը և նոր լիցք հաղորդել նրան:

Երկրորդը, դուք, երևի, գիտեք, որ չինական կողմը, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներն ապագա համաձայնագիրը դիտարկում են որպես կազմակերպության և Չինաստանի կողմից ընձեռաց Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու կապակցման հիմնական մի մաս: Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտին իրենից գլոբալ նախագիծ է ներկայացնում, որը ներառում է իր մեջ տարբեր տարրեր՝ տնտեսություն, առևտուր, տրանսպորտ, մշակույթ, կրթություն և այլն:

Իմ այցելության հիմնական նպատակը՝ Պեկինում Չինաստանի Պետական Խորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ հանդիպումն էր, որը վերահսկում է ՄՃՏԳ-ի աշխատանքը բոլոր մակարդակներով:

-Որքա՞ն ժամանակ է հատկացված բանակցություններին:

-Մեր դիրքորոշումը՝ որքան արագ, այնքան լավ, բայց ոչ ի վնաս բանակացթությանը և կողմերի շահերին:

Հանդիպումներից մեկի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Յունկերը, խոսելով Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու մասին, նշել էր, որ , հնարավոր է Բրիտանիայի բնակիչների դժգոհությունները ԵՄ-ից կայանում էին նրանում, որ Եվրահանձնաժողովը շատ էր շտապում նորմերի և օրենքների ընդունման հարցում: Չի բացառվում, որ ավելի ճիշտ կլիներ շարժվել դանդաղ, բայց ավելի արդյունավետ: Մենք նույն տեսակետը ունենք Առեւտրա-տնտեսական միության ստեղծման պայմանագի վերաբերյալ, որը նախատեսում ենք ստորագրել: Կարծում եմ, փոխշահավետ պայմանգիրը սարերի հետեւում չէ:

-Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրումը կփոխարինի արդյոք, ԵՏՄ անդամ երկրների առանձին հարաբերությունները Չինաստանի հետ:

-Ոչ: Հակառակը, ԱՏՀ-ն կնպաստի ԵՏՄ անդամ երկրների Չինաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացմանը: ԵՏՀ գործում է իր իրավազորությունների շրջանակներում և ոչ մի կերպ չի փոխարինում ազգային ինքնորոշումը երկկողմանի հարաբերությունների զարգացման գործով:

-Պատմեք, խնդրում եմ, Ձեր տպավորությունների մասին չինական կողմի հետ հանդիպումներից:

-Այն հանգամանքը, որ մենք Չինաստանի Պետխորհրդի առաջին փոխվարչապետի հետ ամրապնդեցինք ԵԱՏՄ–ի եւ Չինաստանի միջև հարաբերությունների նոր ձևաչափ վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը հաջողակ է ընթանում: Մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար հանդիպելու ենք: Իմ տպավորությունն այնպիսին է, որ նրաք մեզ աջակցելու են: Սա առաջինը: Երկրորդ, որ ելնելով նրանց՝ միասնական տվյալների բանկ ստեղծելու նախաձեռնությունից՝ չինական կողմը կարեւորում է այն հանգամանքը, որ այդ ծրագրերը համադրվեն տարածաշրջանային ինտեգրացիայի ողջ գործընթացի հետ: