1.12.2025
Լուսանկարում Երևանն է
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը համագործակցության հարցեր է քննարկել Կանադայի դեսպանի հետ

Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար և Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը շարունակում է ակտիվ շփումները դիվանագիտական կորպուսի հետ․ կայացել է հանդիպում Կանադայի դեսպանի հետ։


Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպման առանցքում եղել են համագործակցությանն առնչվող հարցեր, որոնց շուրջ կողմերը ծավալել են արդյունավետ քննարկում։


Հանդիպման արդյունքներով նախկին օմբուդսմենը գրառում է կատարել՝ հատուկ շնորհակալություն հայտնելով դեսպան Թըրներին կարևոր հանդիպման և երկխոսության համար։