24.11.2024
Բայդեն. ԱՄՆ-ն որևէ մտադրություն կամ պատճառ չունի պաշտպանելու Գյուլենին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թբիլիսին անհրաժեշտ էր ԱՄՆ-ին՝ վրացական օդանավակայաններն Իրանին մոտ գտնվելու պատճառով

Վրաստանն ԱՄՆ-ին անհրաժեշտ է այնտեղ խորհրդային ռազմական օդանավակայանների առկայության պատճառով: ԱՄՆ-ը չեն գրավել հակառուսական հայացքները, այլ այդ օդանավակայանների մոտ գտնվելը Իրանին: Այդ մասին հայտարարել է փորձագետ Պալ Տամաշը:

Նրա խոսքով, վրացական ռազմական ճգնաժամի ժամանակ քաղաքական գործիչները կարծում էին, թե ԱՄՆ-ին նրանք անհրաժեշտ են հակառուսական, իբր ժողովրդավարական հայացքների համար: Սակայն ԱՄՆ-ին Վրաստանը հետաքրքիր էր այդ տարածքում ռազմական օդանավակայանների առկայությանն պատճառով, փոխանցում է rubaltic.ru կայքը:

Տամաշը նշել է, որ այդ պահին ԱՄՆ-ի գլխավոր արտաքին քաղաքական հակառակորդը Իրանն էր ու այդ ռազմակայաններն ահրաժեշտ էին Իրանին հարվածելու համար: