22.06.2025
Էրդողան. Թուրքիայի գործողությունը Սիրիայում ուղղված է ԻՊ և քրդերի դեմ
prev Նախորդ նորություն

Բայդեն. ԱՄՆ-ն որևէ մտադրություն կամ պատճառ չունի պաշտպանելու Գյուլենին

ԱՄՆ-ն որևէ մտադրություն չունի պաշտպանելու Ֆեթհուլահ Գյուլենին: Ամերիկացի իրավաբանները այժմ հավաքագրում են դատարանի համար նյութեր՝ Գյուլենի արտահանձնման պահանջի շրջանակում: Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Ինչպես հաղորդում է «Անադոլուն», Բայդենը հայտարարել է, որ իր հետ ժամանած մասնագետների պատվիրակությունը ուսումնասիրում է բոլոր փաստերն ու ապացույցները, որպեսզի հնարավոր լինի դիմել դատարան բոլոր ընթացակարգերին համապատասխան:

«Որևէ մեկը ԱՄՆ-ում՝ ոչ նախագահը, ոչ էլ մեկ այլ անձ, չի կարող արտահանձնման մասին որոշում կայացնել: Հանցագործին արտահանձնելու մասին որոշումը կարող է կայացնել միայն դատարանը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն որևէ նպատակն կամ պատճառ չունի պաշտպանելու Գյուլենին կամ ինչ-որ մեկին:
Փորձագետ. Թբիլիսին անհրաժեշտ էր ԱՄՆ-ին՝ վրացական օդանավակայաններն Իրանին մոտ գտնվելու պատճառով
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին