24.11.2024
Ռուս ուղղափառ եկեղեցու հայտարարություն. Ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական է, այլ ոչ կրոնական
prev Նախորդ նորություն

The Washington Post. Թուրք զինվորականները փորձել են Էրդողանին հետ պահել Սիրիա ներխուժումից

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները ավելի քան մեկ տարի առաջ են ծրագրել Սիրիա զորքեր մտցնել, սակայն դրան դեմ են արտահայտվել թուրքական բանակի սպաները, որոնք այս տարվա հուլիսին մասնակցել են երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձին:

Թերթի տեղեկություններով՝ Ջերաբլուսի վրա հարձակումը ծրագրվել է դեռևս 2015 թվականի հունիսին, սակայն թուրքական բանակի մի շարք զորահրամանատարներ ամեն կերպ ձգտել են ձախողել այդ պլանը՝ շարունակ ներկայացնելով նոր առարկություններ: Նրանք, օրինակ, մատնանշել են, որ բանակը չունի բավարար հնարավորություններ՝ առաջ ընթանալու համար: Նրանց կոչերն ուժգնացել են նախորդ տարվա նոյեմբերին, երբ Թուրքիան խոցեց ռուսական մարտական ինքնաթիռը և հարկադրված եղավ դադարեցնել Սիրիայի վրա թռիչքները:

Թերթի աղբյուրը հայտնել է, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությանը դեմ արտահայտված ամենաակտիվ մի շարք զինվորականներ մասնակցել են այս տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին: Աղբյուրը հայտնել է, որ հարձակումը հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի հետ հաշտեցման, ինչի շնորհիվ թուրքական ինքնաթիռները կարողացան թռչել Սիրիայի վրայով: