Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտնել է, որ վրացական ԱԳՆ-ի գլխավոր առաջնահերթություններից է դառնալու տնտեսական դիվանագիտությունը, որն ուղղված է օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն: Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, Ջանելիձեն 2016-17 թվականների տնտեսական դիվանագիտության նպատակների մասին հայտնել է բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ Վրաստանի ԱԳՆ-ն փոփոխում է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, որպեսզի ավելի ակտիվացնի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս կապակցությամբ Ջանելիձեն հայտնել է, որ տարբեր երկրներում Վրաստանի դեսպանատներում հայտնվելու են կոմերցիոն կցորդներ: