29.11.2024
Մամուլի տեսություն. Ո՞ր նախարարները հրաժեշտ կտան պաշտոններին
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Վրաստանը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում է: Թե ինչով է կարևոր այդ այցը "Экономика сегодня" հարցրել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Իգոր Նիկոլայչուկից:

Ըստ նրա, ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ ունի երկու շերտ՝մեկը զուտ քարոզչական, ուղղված նրան, որպեսզի Վրաստանի հասարակությունը շարունակվի հետաքրքրվել ՆԱՏՕ-ով: Փորձագետը նշել է, որ Դաշինքն իրականում հետաքրքրված չէ Վրաստանով, քանի որ այդ երկիրը չունի որևէ դեր Եվրոպայի պաշտպանունակության համարր, բացի այդ, նա ունի չլուծված տարածքային խնդիրներ, իսկ դա նշանակում է, որ Թբիլիսիի ճանապարհը դեպի ՆԱՏՕ փակ է:

"Кавказский дом" վերլուծական կենտրոնի տնօրեն Գեորգի Կանաշվիլին նշել է, որ Վրաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ որոշել է իր արտաքին քաղաքական ուղենիշը, սակայն վրացիների մոտ նկատվում է որոշակի հիասթափություն ՆԱՏՕ-ից, ինչի մեղավորն են տեղացի քաղաքական գործիչները, որոնք արհեստականորեն պահպանում են վրացիների այդ հույսերը: Ըտս նրա, Վրաստանն ոչ այսօր, ոչ վաղը չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, փոխանցում է dw.com-ը: