22.12.2024
Էրդողանը ստուգում է ԱՄՆ-ի հետ դաշինքի ամրությունը
15.02.2016
Էրդողանը ստուգում է ԱՄՆ-ի հետ դաշինքի ամրությունը

Թուրքիան կանխամտածված է գնում քրդերի հետ առճակատման, որպեսզի ստուգատեսի ենթարկի ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների ամրությունը: Այդ մասին հայտարարել է Միչիգանի համալսարանի պատմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռոնալդ Սունին: Նրա խոսքով, դա յուրատեսակ ստուգատես է՝ թուրքերը ցանկանում են տեսնել, թե ինչպես դրան կարձագանքի ԱՄՆ-ը: Էրդողանն իր վերջին ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է ընտրություն կատարի իրենց կամ քրդերի միջև, փոխացնում է RT-ը: Նախօրեին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները հայտարարել են, որ Թուրքիան հրետանային հարվածներ է հասցրել իրենց դիրքերին Սիրիայի հյուսիսում, ինչին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատասխանել, թե ռմբակոծությունն ընդամենը պատասխան քայլ էր: ԱՄՆ-ը իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի՝ Իսլամական պետության դեմ Վաշինգտոնի դաշնակցի նկատմամբ գործողությունների վերաբերյալ: Ամերիկացի փորձագետի կարծիքով, Թուրքիան ընդհանրապես մտահոգված չէ ահաբեկչության կամ "Իսլամական պետության" դեմ պայքարով: Անկարան շարունակում է իր մեծ արշավը քուրդ ժողովրդի դեմ: Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծում է, որ գնդակոծելով Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող ավիաբազան՝ Թուրքիան փորձել է կտրել ահաբեկիչների դեմ պայքարող քրդերին ռազմավարական ուղիներից: "Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Ուղղաթիռային ավիաբազան, որը գտնվում է քրդաբնակ շրջանների մոտ, գրոհով վերցրել են քրդերը: Այդ պատճառով թուքրերը չեն ցանկանում, որ նրանք գործողություններ ծավալեն այս տարածքից: Հետագայում կարող էլ լինել շատ ավելի վատ, քանի որ Սաուդյան Արաբիան տեղափոխել է իր օդուժի մի մասը", - փոխանցում է փորձագետի խոսքերը "Русская служба новостей"-ը: